Սահմանադրական դատարանի այսօրվա որոշումը նշանավորում է վերջնական ինստիտուցիոնալ փլուզում. Ամստերդամ
04 Հուլիսի 2026, 21:10
Սահմանադրական դատարանի դատավարության կանխորոշված հետագիծը պատրանքների տեղիք չէր տալիս, սակայն այսօրվա որոշումը նշանավորում է վերջնական ինստիտուցիոնալ փլուզում: Այս մասին գրել է Միջազգային փաստաբան Ռոբերտ Ամստերդամը։
«Վավերացնելով համակարգային խախտումները խորապես վիճարկվող ընտրություններին օրինականություն հաղորդելու համար՝ Դատարանը տապալեց իր սահմանադրական հիմնական մանդատը: Իրավունքի գերակայության անկախ երաշխավոր հանդիսանալու փոխարեն՝ բարձրագույն դատական մարմինն ամբողջությամբ լուծարեց իր ինստիտուցիոնալ ամբողջականությունն ու հանրային վստահությունը։
Երբ դատական գործընթացները գործիքակազմ են դառնում ընտրական անօրինականություններն ինստիտուցիոնալացնելու համար, վտանգվում է պետության ողջ իրավական համակարգը: Քաղաքական նպատակահարմարությունը պաշտոնապես գերակայեց սահմանադրական իրավունքին»,- նշել է նա։