Միշուստինն ու Փաշինյանը բանակցություններ կանցկացնեն միջազգային արդյունաբերական ցուցահանդեսի շրջանակում

05 Հուլիսի 2026, 11:00

Քաղաքականություն

Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը երկուշաբթի օրը Եկատերինբուրգում բանակցություններ կվարի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի կառավարության մամուլի ծառայությունը։

Երկուշաբթի օրը Ռուսաստանի և Հայաստանի վարչապետերը Սվերդլովսկի մարզի մայրաքաղաքում կմասնակցեն «Իննոպրոմ» 16-րդ միջազգային արդյունաբերական ցուցահանդեսին։

Այս ուղևորությունը Փաշինյանի առաջին այցն է Ռուսաստան Հայաստանում կայացած խորհրդարանական ընտրություններից հետո։ Այցի ընթացքում կառավարությունների ղեկավարները կքննարկեն երկկողմ համագործակցության արդիական հարցեր և կմասնակցեն ցուցահանդեսի միջոցառումներին։