Պուտինը Թրամփին հիշեցրել է նախկին պայմանավորվածությունների մասին․ Դմիտրի Դրոբնիցկի
06 Հուլիսի 2026, 23:00
Քաղաքագետ-ամերիկագետ Դմիտրի Դրոբնիցկին Alpha News-ին մեկնաբանել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հեռախոսազրույցը։
«Հեռախոսազրույցի վերաբերյալ հրապարակումներում հիշատակվում էին Պուտինի խոսքերը ռազմաճակատի շփման գծում տիրող իրավիճակի և այն մասին, որ ՌԴ-ն շարունակում է վստահ լինել իր նպատակներին հասնելու հարցում։ Սա նշանակում է, որ առնվազն մեկ նպատակ արդեն իսկ իրականացվել է։
Եթե առաջնորդվենք զրույցից հետո ներկայացված մեկնաբանություններով, ապա կարելի է ասել, որ Պուտինը, մի կողմից, Թրամփին հիշեցրել է նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունների մասին, իսկ մյուս կողմից՝ կրկին ընդգծել է իր վստահությունը, որ ռուսական բանակը կկատարի իր առջև դրված խնդիրները»,- նշել է Դրոբնիցկին։
Փորձագետի խոսքով՝ Արևմուտքում ակտիվորեն ձևավորվում է Ուկրաինայի հաջողությունների մասին մեդիա նարատիվ, որն իր ազդեցությունն է ունենում նաև Միացյալ Նահանգների քաղաքական որոշումների վրա։