Փողոցային պայքար լինելու է մեկ անգամ և վերջնական․ Սամվել Կարապետյան
07 Հուլիսի 2026, 16:21
Իշխանափոխություն անպայման լինելու է, բայց դրան պետք է հասնել աստիճանաբար, քայլ առ քայլ։ ՀՀ հակակոռուպցիոն դատարանի մոտ լրագրողների հետ զրույցում հայտարարել է «Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանը։
«Փողոցային պայքար անպայման լինելու է՝ մեկ անգամ և վերջնական»,- նշել է Կարապետյանը։
Նրա խոսքով՝ այս փուլում փողոցային պայքարը երկիրը ցնցումների մեջ էր դնելու, դրա համար էլ որոշեցին վերցնել ԱԺ պատգամավորական մանդատներն ու գնալ օրինական ճանապարհով։
Ըստ «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդի` ընտրողների կողմից ևս ազդակ են ստացել այս որոշումը կայացնելուց առաջ, բայց կարևոր դերակատարում ունեցավ այն հաշվարկը, որ սա ամենակարճ ճանապարհն է Նիկոլ Փաշինյանին հեռացնելու համար։