Սամարայի ադրբեջանական համայնքի ղեկավարը զրկվել է ՌԴ քաղաքացիությունից
07 Հուլիսի 2026, 19:50
Սամարայի մարզի ադրբեջանական համայնքի ղեկավար Շիրվան Քերիմովը զրկվել է ՌԴ քաղաքացիությունից։ Համապատասխան ծանուցումը նա ստացել է արդեն Ադրբեջան մեկնելուց հետո։
Ավելի վաղ ՌԴ քաղաքացիությունից զրկվել էր նաև Մոսկվայի ադրբեջանական ազգային-մշակութային ինքնավարության ղեկավար Բախտիյար Հասանովը։ Ներկայումս նա գտնվում է միգրանտների ժամանակավոր պահման կենտրոնում և կանգնած է արտաքսման վտանգի առաջ։