Բերման է ենթարկվել «Մայր Հայաստան»-ի վարչության անդամ Արեգնազ Մանուկյանը

09 Հուլիսի 2026, 09:00

Քաղաքականություն

Վաղ առավոտյան իրավապահները մուտք են գործել «Մայր Հայաստան» կուսակցության անդամ, ԲՀԿ ցուցակով պատգամավորի թեկնածու Արեգնազ Մանուկյանի բնակարան։

Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար Մանուկ Սուքիասյանը սոցցանցում հայտնել է, որ նրան բերման են ենթարկել, ու ենթադրաբար՝ ձերբակալում են։