Արեգնազ Մանուկյանը ձերբակալվել է քրեական վարույթի շրջանակում. ՔԿ

09 Հուլիսի 2026, 09:30

Քաղաքականություն

«Մայր Հայաստան» կուսակցության անդամ Արեգնազ Մանուկյանը ձերբակալվել է ու տեղափոխվել ՔԿ քրեական վարույթի շրջանակում՝ դատարան ներկայացնելու համար։
Այս մասին Sputnik Արմենիային հայտնեցին Քննչական կոմիտեից։

Իրավապահները Արեգնազ Մանուկյանի տուն էին մտել նաև հունիսի 12-ի վաղ առավոտյան, ապա նրան հրավիրել էին ՔԿ՝ հարցաքննության։

ՔԿ-ից հայտնել էին, որ քննչական գործողություններն իրականացվել են լրտեսության և պետական դավաճանության վերաբերյալ քրեական գործի շրջանակներում, որով ավելի վաղ ձերբակալվել էր «Մայր Հայաստան» կուսակցության առաջնորդ Անդրանիկ Թևանյանը: