Անկլավային գյուղերի հարցը ևս կլուծվի սահմանազատման գործընթացի շրջանակում․ Բայրամով

09 Հուլիսի 2026, 11:15

Քաղաքականություն

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, որ Ադրբեջանն ավարտել է Հայաստանի հետ խաղաղության համաձայնագրի նախապատրաստման իր աշխատանքները։

Նրա խոսքով՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև շարունակվում են պետական սահմանի սահմանազատման և սահմանագծման աշխատանքները։

Բայրամովը նաև հավելել է, որ այս գործընթացի շրջանակներում կգտնվի անկլավային գյուղերի հարցի լուծումը։ Նա նշել է, որ ադրբեջանական կողմն արդեն ավարտել է Երևանի հետ խաղաղության պայմանագրի վերջնական կնքման հետ կապված բոլոր անհրաժեշտ ընթացակարգերը։