Ժամանակն է մեր քայլերն անենք․ «Արարատցեմենտ»-ի աշխատակիցները շարունակում են ակցիան

09 Հուլիսի 2026, 12:50

Քաղաքականություն

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին պատկանող «Արարատցեմենտ» գործարանի աշխատակիցները շարունակում են ակցիա իրականացնել՝ պահանջելով վերականգնել գործարանի աշխատանքը։

Աշխատակիցներից մեկը, ով արդեն 15 տարի աշխատում է «Արարատցեմենտ»-ում, լրագրողների հետ զրույցում նշել է, որ իրենք այլևս հույս չունեն, թե պետական մարմինները խնդրին արդարացի լուծում կտան։

«Մինչև հիմա մենք շատ խելոք, համեստ սպասել ենք, որ ինչ-որ մի լուծում կլինի։ Բայց ինչքան հասկացանք՝ որքան խելոք նստում ենք, այնքան ավելի իրենք ոտները կախ են գցում, ոչ մի բան չեն անում։ Դրա համար պիտի մենք սկսենք մեր քայլերը։ Իսկ պետության կողմից բանակցողներին միանշանակ չենք վստահում»,- նշել է նա։