Մեր ազգն ուշքի է գալիս, և հայրենասերների թիվն օրեցօր ավելանում է. Արթուր Նուրիջանյան

10 Հուլիսի 2026, 23:15

Քաղաքականություն

«Հայրենասերների թիվն օրեցօր ավելանում է, և մենք միասին ատոմային ռումբից էլ ուժեղ ենք դառնում»։ Այս մասին «Alpha News»-ի տաղավարում հայտարարել է «Մեկ ազգ» հասարակական կազմակերպության նախագահ Արթուր Նուրիջանյանը։

«Մեր ազգն ուշքի է գալիս և հասկանում է այն ամենը, ինչ ներկայացվում է ներկայիս կառավարության կողմից։ Ուզում եմ հարց ուղղել մեր երկրի վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Նա ասում էր, թե եկել է փրկելու մեր ժողովրդին։ Ուզում եմ հարցնել՝ ինչո՞ւ մինչ օրս դա չի արել։ Հայ ժողովուրդը նրան չի ընտրել Գագիկ Ծառուկյանին, Սամվել Կարապետյանին ու Ռոբերտ Քոչարյանին ձերբակալելու համար»,- նշել է Նուրիջանյանը։

Անդրադառնալով ազգային խորհրդանիշներին, մասնավորապես՝ Արարատի պետական խորհրդանշաններից հեռացման թեմային, նա ընդգծել է․

«Անգամ Խորհրդային Միությունը չի արգելել Արարատ լեռան պատկերի առկայությունը մեր պետական զինանշանի վրա, թեև այն գտնվում էր Խորհրդային Հայաստանի սահմաններից դուրս՝ Թուրքիայի տարածքում։ Մեր ազգում կա հայրենասեր տեսակը, որը մի օր դուրս է գալու պայքարի, և ամեն ինչ լավ է լինելու»,- հավելել է «Մեկ ազգ» ՀԿ նախագահ Արթուր Նուրիջանյանը։