Իրանը ճնշում է ԱՄՆ-ին Մերձավոր Արևելքում առճակատման պայմաններում․ Թրամփը ծանր վիճակում է․ Մալեկ Դուդակով
11 Օգոստոսի 2026, 23:50
Քաղաքագետ, ամերիկագետ Մալեկ Դուդակովը Alpha News-ի հետ զրույցում մեկնաբանել է ԱՄՆ-ի և Իրանի միջև առճակատման շուրջ ստեղծված իրավիճակը։
Փորձագետի խոսքով՝ այժմ Դոնալդ Թրամփի վարչակազմը Մերձավոր Արևելքում հայտնվել է բարդ իրավիճակում։ Վաշինգտոնն, ըստ նրա, փաստացի պարտվել է Իրանի հետ հակամարտությունում, սակայն չի ցանկանում ընդունել դա։
«Այս պահին Թրամփի վարչակազմը Մերձավոր Արևելքի ուղղությամբ հայտնվել է ծանր դրության մեջ։ Նրանք չեն ցանկանում փաստացի ընդունել իրենց պարտությունը, սակայն բոլորն էլ լավ հասկանում են, որ Սպիտակ տունն Իրանի հետ այս առճակատման մեջ իսկապես պարտվել է»,- նշել է Դուդակովը։
Քաղաքագետի դիտարկմամբ՝ ԱՄՆ-ի կողմից Իրանին նոր լայնածավալ հարվածներ հասցնելն անիրատեսական է, քանի որ հրթիռային զինանոցները սպառվել են, իսկ պաշարներն արագ համալրելն անհնար է։