ԵԱՏՄ-ն ապացուցել է իր արդյունավետությունը․ ոչ ոք նման մասշտաբներ չէր ակնկալում․ Օվերչուկ

28 Օգոստոսի 2026, 20:18

Քաղաքականություն

ԵԱՏՄ կազմի մեջ մտնող երկրների սպառման շուկան շուրջ 2,5 միլիարդ մարդ է ընդգրկում։ Այս մասին հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։

Նրա խոսքով՝ հենց այս թիվն է արտացոլում միության իրական հնարավորությունները և հանդիսանում ընթացիկ բանակցությունների առարկան։

Նա նշել է, որ 2014 թվականին, երբ ստորագրվել է ԵԱՏՄ ստեղծման մասին պայմանագիրը, ոչ ոք չէր ենթադրում, որ Միությունն այսպիսի մասշտաբների կհասնի։

Օվերչուկի խոսքով՝ այն ժամանակ շատերն այլ ակնկալիքներ ունեին․ ոմանք Միությունը դիտարկում էին որպես ԵՄ-ի հետ մերձեցման քայլ, իսկ մյուսները՝ որպես ԽՍՀՄ-ի վերականգնման փորձ։

ՌԴ կառավարության փոխնախագահը հիշեցրել է, որ ԵԱՏՄ-ն կառուցվել է չորս հիմնարար ազատությունների՝ ապրանքների, ծառայությունների, կապիտալի և աշխատուժի ազատ տեղաշարժի սկզբունքների շուրջ։

Նրա խոսքով՝ չնայած համավարակին, «հատուկ ռազմական գործողությանը» և նոր աշխարհաքաղաքական մարտահրավերներին՝ ի սկզբանե դրված սկզբունքներն ապացուցել են իրենց արդյունավետությունը և օգնում են Միության երկրներին հաղթահարել առկա փորձությունները։