Ընտրությունը ՀՀ քաղաքացիներինն է, բայց ԵՄ անցնելը՝ ԵԱՏՄ-ի հաշվին, գեղեցիկ չէ. Ալեքսեյ Շևցով
02 Սեպտեմբերի 2026, 10:12
Հիմնական ընտրությունը ՀՀ քաղաքացիներինն է, սակայն ԵՄ անցնելը՝ ԵԱՏՄ-ի հաշվին, գեղեցիկ չէ։ Այս մասին Sputnik-ի հետ զրույցում ասել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալ Ալեքսեյ Շևցովը։
Նրա խոսքով՝ միայն էներգակիրների այլընտրանքային աղբյուրների անցումը կարող է ՀՀ-ին տարեկան 1 միլիարդ դոլար արժենալ։
«ՀՀ-ի դուրս գալը ԵԱՏՄ-ից գործնականում որևէ ազդեցություն չի ունենա միավորման մյուս անդամների վրա։ Ներկայիս առևտրաշրջանառության մեջ ՀՀ-ի մասնաբաժինը կազմում է մոտ 1 տոկոս, որը հեշտությամբ կարող է փոխարինվել համագործակցության այլ ուղղություններով»,- նշել է նա։