Սիմուլյանտին տարել են այնտեղ, որտեղ պետք է տանեին, որևէ մեկը չպետք է պլստա. Փաշինյանը՝ Գագիկ Խաչատրյանի մասին
03 Սեպտեմբերի 2026, 13:23
«Դուք ասում եք՝ խայտառակ տեսարան, և ես, ճիշտն ասած, հետևում եմ այդ աղմուկին, և այդ աղմուկն այլ կերպ, քան խայտառակություն, դժվար է անվանել։ Ինչո՞ւ։ Նախ, կարծում եմ, որ մեր իրավապահ համակարգը որևէ պատճառ չուներ գործելու, եթե այդ գործողության հիմնավորվածությունն իր համար ակնհայտ չլիներ»,- ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ բրիֆինգի ընթացքում անդրադառնալով ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի ձերբակալմանը։
Նա շնորհակալություն է հայտնել իրավապահ համակարգի բոլոր այն անդամներին․ «Սկսած այդ պատգարակը բռնող աշխատակիցներից, որ սիմուլյանտին տարել են ճիշտ այնտեղ, որտեղ պետք է տանեն։ Եվ ես, ընդհակառակն, կարծում եմ․ այդ տեսարանը տեսնելով, թող բոլոր կոռուպցիոներները՝ ներկա և նախկին, տեսնեն, որ, ինչպես ասել եմ, որևէ մեկը չպիտի պլստա»,- նշել է վարչապետը։
Վարչապետը շեշտել է, որ Հայաստանում տեղի է ունեցել սիրո և համերաշխության հեղափոխություն, որի ժամանակ իրենք ասել են՝ յուրաքանչյուրն ունի շանս․ «Այդ մարդիկ էլ են ունեցել շանս՝ գալու, ասելու․ մենք մի քանի միլիարդ գողացել ենք պետությունից և ուզում ենք վերադարձնել»։