Ինչո՞ւ են հայրենիք, ազգ, ժողովուրդ բառերը դուրս եկել երդման տեքստից. Կարապետյանը՝ նախարարին

14 Սեպտեմբերի 2026, 11:31

Քաղաքականություն

Կառավարության անդամի երդման նոր տեքստում կա՞ն «հայրենիք», «ժողովուրդ» և «ազգ» բառերն ու հասկացողությունները։ Այս մասին ասել «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը՝ դիմելով Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանին:

Նախարար խոսքով՝ առկա է «Հայաստանի Հանրապետություն» հասկացությունը, որը ներառում է հայրենիքը, ազգը, ժողովուրդը։

«Մենք պետք է գործենք այդ Հանրապետության հարատևության, անկախության, ինքնիշխանության և զարգացման սկզբունքներով»,-ասել է Գալյանը։