Դուք ո՞վ եք, որ արցախցիներին ասում եք Արցախը ձեր հայրենիքը չէ. Քրիստինե Վարդանյան
14 Սեպտեմբերի 2026, 11:49
Հիշում եմ՝ 2016 թվականի հունիսի 8-ին ձեր ղեկավարն ասում էր, որ առաջին դեմքի չգալը խորհրդարան ցույց է տալիս մեծամասնության և կառավարության հարաբերությունները՝ դրանք ուղիղ բնութագրելով որպես վասալային։ Այս մասին Ազգային ժողովում ասել է «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Դավիթ Ղազինյանը՝ հիշեցրնելով տարիներ առաջ Փաշինյանի արած գնահատականները։
Անդրադառնալով նախագծերին և երդման տեքստին առնչվող զարգացումներին՝ պատգամավորը նշել է, որ իշխանությունների քաղաքականությունը հարցեր է առաջացնում ապագայի և սերունդների նկատմամբ որդեգրված մոտեցումների վերաբերյալ։
«Ինչպես իմ գործընկերն ինձնից ավելի վաղ նշեց, նշանակում է՝ 8 տարի սերունդների մասին ապագա չենք մտածել, կամ 8 տարի առաջնորդվել եք համազգային նպատակներով, հիմա որոշել եք չառաջնորդվել։ Իսկ արդյոք չարժե՞ր ավելի անկեղծ լինել և չխաբել ընտրողներին»,- ընդգծել է նա։