Դուք ո՞վ եք, որ արցախցիներին ասում եք Արցախը ձեր հայրենիքը չէ. Քրիստինե Վարդանյան
14 Սեպտեմբերի 2026, 11:49
Պարտադի՞ր է ասված Հայաստանի վրա հարձակման օրը ամեն տարի ֆեստիվալով կամ չգիտեմ ինչով նշել, այսինքն՝ դա պարտադիր պայման է, ուրի՞շ ձև չկա: Այս մասին Ազգային Ժողովի նիստում հայտարարել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը՝ կոշտ քննադատության ենթարկելով իշխանությունների վարած քաղաքականությունը։
«Այսօր ՀՀ-ում ապրում է շուրջ 150 000 արցախահայ, որոնց համար հայրենիքը շարունակում է մնալ Արցախը։
Ո՞վ եք, ի՞նչ իրավունքով, ի՞նչ լիազորությամբ եք արցախցիներին ասում՝ Արցախը ձեր հայրենիքը չէ», — ասել է պատգամավորը՝՝ շեշտելով, որ անհասկանալի է, թե ինչ տրամաբանությամբ են փորձում սահմանափակել կամ մերժել մարդկանց հիմնարար զգացումները։