COP17-ի հյուրերին հանկարծ Մոնթե Մելքոնյան փողոցով չտանեք․ Մեսրոպ Մանուկյան

15 Սեպտեմբերի 2026, 13:19

Քաղաքականություն

Ժողովուրդ, ով մասնակցում է այդ COP17-ի միջոցառումներին, խնդրում եմ հանկարծ չհամարձակվեք հյուրերին Մոնթե Մելքոնյան փողոցով տանել։ Գիտե՞ք՝ ինչի համար։ Մի հատ նայեք՝ շինաղբն ինչպես է վերացրել ՔՊ-ական քաղաքային իշխանությունը։ Ազգային ժողովում իր ելույթի ժամանակ ասել է «Հայաստան» դաշինքի պատգամավոր Մեսրոպ Մանուկյանը։

«Մոնթե Մելքոնյան փողոցի աջ ու ձախ կողմերի համար անցյալ տարի 20 օր՝ գիշեր-ցերեկ, կռիվ արեցի։ Եկան, աջ կողմը մաքրեցին, ձախ կողմը դրոնով նկարել եմ, մնացել է շինարարական աղբը։ COP17-ի ժողովուրդը, եթե տեսնի Մելքոնյան փողոցի վիճակը, կհասկանա՝ ով եք դուք»,- նշել է պատգամավորը։

Հիմա եթերում