Գաբրիել Սարգսյանն ու Լևոն Արոնյանը՝ օլիմպիադաների պատմության լավագույն եռյակում

17 Սեպտեմբերի 2026, 22:15

Սպորտ

Հայ գրոսմայստերներ Գաբրիել Սարգսյանն ու Լևոն Արոնյանը ճանաչվել են Շախմատի համաշխարհային օլիմպիադաների պատմության ամենահաջողակ մասնակիցներից

Գաբրիել Սարգսյանը պատմական ընդհանուր հաշվարկում զբաղեցրել է երկրորդ տեղը․ նրա ակտիվում կա օլիմպիական վեց մեդալ՝ 3 ոսկե, 1 արծաթե և 2 բրոնզե։ Նրանից հետո՝ երրորդ տեղում, Լևոն Արոնյանն է՝ հինգ մեդալով (3 ոսկե, 1 արծաթե և 1 բրոնզե)։

Երկու շախմատիստներն էլ Հայաստանի հավաքականի հաղթական կազմի առանցքային անդամներն էին։ Հայաստանի հավաքականը երեք անգամ հաղթել է աշխարհի գլխավոր թիմային մրցաշարում՝ Թուրինում (2006 թ.), Դրեզդենում (2008 թ.) և Ստամբուլում (2012 թ.)։