Սա դասական դեպքն է, երբ քննչական մարմինների ապօրինությունը դատավորի կամ դատարանի գրպանում է․ Քոչարյան

18 Սեպտեմբերի 2026, 13:12

Քաղաքականություն

Սա այն դասական դեպքն է, երբ քննչական մարմինների աշխատանքի ապօրինությունն ուղղակի դատավորի կամ դատարանի գրպանում։ Այս մասին դատական նիստի ժամանակ հայտարարել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն՝ անդրադառնալով ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի քրեական գործին։

«Եթե խնդիր ունես քո ներկայացուցչի հետ, այդ մարդուն հետ ես կանչում, որից հետո գործ ես հարուցում, և վերջ։ Հասկանում եմ՝ դատախազը ինչ-որ խնդիր ունի, ուզում է ամեն ձևով բացատրել, բայց իրական պատկերը սա է։ Այդ մարդուն հետ ես կանչում, պրոցեսն ավարտում ես, հետո ինչ ուզում ես՝ արա։

Լավ, այս պարզ հարցը բերել, այսպես խճճել, մի շարք ապօրինություններ կատարել, անհարմար վիճակում դնել նաև դատախազին՝ չի կարելի։ Ես տեսնում եմ, որ դատախազը փորձում է ինչ-որ ձևով հիմնավորել»,- ասել է երկրորդ նախագահը։