Արամ Վարդևանյանի ուղերձը՝ ՀՀ անկախության 35-ամյակի առթիվ

21 Սեպտեմբերի 2026, 18:41

Քաղաքականություն

Հայաստանի Հանրապետության անկախության հոբելյանի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Արամ Վարդևանյանը․

«Այսօր նշում ենք մեր ազատ ու անկախ Հայաստանի Հանրապետության 35-ամյակը։

Մեր սրբազան պարտքն է ամուր պահպանել ազատասեր նախնիների պատգամը և պաշտպանել մեր բացարձակ արժեքները։ Մեր հայրենիքը պետք է լինի ուժեղ ու զարգացող, իսկ հասարակությունը՝ համերաշխ և բարեկեցիկ։ Աստված պահապան մեր ժողովրդին և Հայոց աշխարհին»,- նշված է ուղերձում։