Արամ Վարդևանյանի ուղերձը՝ ՀՀ անկախության 35-ամյակի առթիվ
21 Սեպտեմբերի 2026, 18:41
«Հայաստանի Հանրապետության անկախության հոբելյանի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Արամ Վարդևանյանը»․ «Այսօր նշում ենք մեր ազատ ու անկախ Հայաստանի Հանրապետության 35-ամյակը։
Մեր սրբազան պարտքն է ամուր պահպանել ազատասեր նախնիների պատգամը և պաշտպանել մեր բացարձակ արժեքները։ Մեր հայրենիքը պետք է լինի ուժեղ ու զարգացող, իսկ հասարակությունը՝ համերաշխ և բարեկեցիկ։ Աստված պահապան մեր ժողովրդին և Հայոց աշխարհին»,- նշված է ուղերձում։