Արցախի 4 նախագահներից 3-ը գտնվում են Բաքվի բանտում, մեկը՝ Երևանի բանտում. Վարդանյան

23 Սեպտեմբերի 2026, 11:31

Քաղաքականություն

Արդեն մեկ ամիս է՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը չորրորդ անգամ ապօրինի կալանավորված է։ Այս մասին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով մամուլի ասուլիսի ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը:

Նրա խոսքով՝ այս ասուլիսները նրա համար են, որպեսզի գործի զարգացումների մասին տեղեկացնեն և ցույց տան բոլոր այն հիմքերը, որոնք շատ պարզ կերպով բացատրում են՝ այս կալանքը կապ չունի իրավականության և օրենքների հետ, կապ ունի վրեժխնդրության հետ և ընդհանրապես կապ չունի արդարադատության հետ։

Ըստ պատգամավորի՝ Ռոբերտ Քոչարյանի կալանքը պայմանավորված չէ Հայաստանի ժողովրդի կամ դատական իշխանության պահանջով, այլ իրականացվում է արտաքին օրակարգի սպասարկման համար։

«Անցած շաբաթ պարզ դարձավ, որ Ադրբեջանը միջազգային հետախուզում է հայտարարել, օրինակ, Դադիվանքից ոչ հայկական ժառանգությունը ապօրինի իբր գողանալու կամ տանելու համար։ Հարց ենք տալիս՝ եթե Ադրբեջանն այսքան մանրախնդրորեն, այսքան հետևողականորեն ամեն ինչ անում է, որպեսզի ներկայացվի, որ Հայաստանը ագրեսոր է, Հայաստանն իրականացրել է պատերազմական հանցագործություններ, ի՞նչ եք կարծում՝ այս կոնտեքստում, եթե խաչքարը պահանջում են Հայաստանից հետ վերադարձնել, չեն պահանջո՞ւմ, որ արցախյան հաղթանակ կերտած նախագահը ազատության մեջ չլինի»,- ասել է Վարդանյանը։

Պատգամավորը հիշեցրել է նաև, որ Արցախի 4 նախագահներից 3-ը գտնվում են Բաքվի բանտում, մեկը՝ Երևանի բանտում։