Ձեր քթներից հանելու եմ, սադրիչներ եք. Փաշինյանն՝ ընդդիմադիր պատգամավորներին

07 Հոկտեմբերի 2026, 19:20

Քաղաքականություն

«Աստված չանի, մեր զինվորներից որևէ մեկը հանկարծ շփոթվի, մոլորվի, ձմեռ է, մառախուղ է, հայտնվի Ադրբեջանում, որտեղ դիրքերն իրարից 50 մետր հեռավորության վրա են։ Ես այսօրվա ձեր պահվածքը քթներիցդ եմ հանելու»,- Ազգային ժողովում ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանն՝ արձագանքելով «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Հարություն Հարությունյանի հարցին։ Վերջինս, անդրադառնալով Հայաստանի տարածքում հայտնված ադրբեջանցի զինծառայողի դեպքին, կասկած էր հայտնել, թե արդյոք կառավարությունը համարձակություն կունենա՞ մերժելու Ադրբեջանին և չհանձնելու ադրբեջանցի զինծառայողին։

Փաշինյանի խոսքով՝ ընդդիմադիր գործիչներն իրենց հայտարարություններով վտանգավոր նախադեպեր են ստեղծում սահմանամերձ գոտում հնարավոր մոլորված հայ զինծառայողների համար։

«Այս մարդիկ այսօր ստեղծում են բոլոր հնարավոր պայմանները, որ այդ պոտենցիալ շփոթված կամ մոլորված զինվորին դարձնեն «Բեն Լադեն»։ Այս մարդիկ կամ հասկանալով են այս ամենն անում, կամ չեն հասկանում։ ՀՀ օրենսդրությունը որևէ մեկը չի կարող շրջանցել, և բոլոր իրավիճակներում պետք է պահել օբյեկտիվությունը»,- նշել է նա և ընդդիմադիրներին անվանել «սադրիչներ»։

Հիմա եթերում