Հայն էլ մորթում է հային. Փաշինյանի իշմարն ադրբեջանցու մասով. Հիստերիա ԱԺ-ում. Alpha Newsroom 07.10.2026
07 Հոկտեմբերի 2026, 21:00
Alpha Newsroom-ի այսօրվա թողարկմանը՝
🔹Նախօրեի ծեծկռտուքից հետո Փաշինյանն ԱԺ-ում է. «Չեմ հասկանում՝ հայ, թուրք, ադրբեջանցի շեշտադրումներն ում և ինչի համար են»
🔹 Արարատ Միրզոյանի ընկալումը Թեհրան այցից հետո. «Իրանում գոհ են TRIPP-ի շուրջ Հայաստանի ցուցաբերած թափանցիկությունից»
🔹 Պաշտպանության նախարարի հրաժարականի պահանջը. Սուրեն Պապիկյանն ԱԺ բակում հարցն անպատասխան է թողել, բայց դահլիճում այն կրկնվել է
🔹Բիզնես փակելու պրակտիկայի մասին Ագնեսա Խամոյանի հարցին Մհեր Գրիգորյանի պատասխանը. Եթե բիզնեսները չեն աշխատում ոչ իրենց կամքով, ապա դա լավ չէ
🔹 Շաքի հասած ադրբեջանցու շուրջ հարցերի ֆոնին մի քանի սկանդալներ են փոթորկում
🔹Երևանի ռեստորաններից մեկի մենեջերը գաղտնի նկարահանումներ է իրականացրել կանանց զուգարանում
🔹Վարդաձորի դպրոցում 2-րդ դասարանի աշակերտուհուն հարվածած ուսուցչուհին կձերբակալվի
🔹Ֆինանսական խարդախություններից տուժածների բողոքի ակցիան կառավարության շենքի առաջ:
🔹 Վանանդ գյուղ տանող ճանապարհն են փակել, որը 7 ամիս առաջ քանդել էին ու դեռ չեն ասֆալտապատել:
🔹 Սև բերետավորներ Ավանում, քանդում են շուկան ու վաճառողին բերման ենթարկում:
🔹 Բենիամին Մաթևոսյան. Փաշինյանն առանց նախապայմանների կհանձնի ադրբեջանցուն Ալիևին
🔹 Փաշինյանի պնդումների ֆոնին, թե գազի գնի բարձրացման ազդակներ չկան, ՌԴ ԱԳՆ-ն հայտարարում է՝ Հայաստանը կարող է կորցնել ռուսական գազի գնի արտոնությունները
🔹 Փաշինյանը, Էրդողանը և Ալիևը զանգել են Պուտինին. Մոսկվա Փաշինյանի այցի օրն այդպես էլ չի որոշվել
🔹 Իվան Սաֆրանչուկ. Երկխոսություն սկսելու Թրամփի որոշումը դրական է, առանց Մոսկվայի բարդ է լուծել գլոբալ խնդիրները
🔹 Իվան Տիմոֆեև. Առանց Ուկրաինայի հարցում հիմնարար կարգավորման անհնար է խոսել ԱՄՆ-ՌԴ հարաբերությունների կարգավորումից
🔹«Վարշավա 21» և «Բեռլին 23». աշխարհաքաղաքական ֆրանշիզայի շարունակությունը՝ սկսվել են Վիկտոր Սողոմոնյանի «Ստամբուլ 25» դետեկտիվ սերիալի նկարահանումները