9-ամյա չինացին Ռուբիկ-կուբիկ խորանարդը հավաքել է մի քանի վայրկյանում
08 Հոկտեմբերի 2026, 00:30
Չինացի պատանին Ռուբիկ-կուբիկ խորանարդի արագ հավաքման աշխարհի նոր ռեկորդ է սահմանել։ 9-ամյա Սյուանյի Գենը խորանարդը հավաքել է ընդամենը 2,516 վայրկյանում։
Նշենք, որ նա կրկին նվաճել է ռեկորդակրի տիտղոսը, որը առաջին անգամ սահմանել էր դեռևս 7 տարեկանում։
2025 թվականին Շենյանի WCA-ի գարնանային մրցաշարում նա սահմանել էր 3×3×3 չափսի Ռուբիկի խորանարդի մեկ հավաքման աշխարհի ռեկորդ՝ 3,057 վայրկյան արդյունքով։
Ավելի ուշ նրա արդյունքը գերազանցել էր 9-ամյա Թեոդոր Զայդերը՝ առաջին անգամ 3 վայրկյանի շեմից ցածր արդյունք գրանցելով՝ 2,76 վայրկյան։
Այժմ Գենը բարելավել է այդ արդյունքը ևս մեկ քառորդ վայրկյանով։