Փարիզի քաղաքապետը Հայաստանից լուսանկար է հրապարակել

30 Օգոստոսի 2023, 10:56

Քաղաքականություն

Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն X-ի (Twitter) իր միկրոբլոգում, որին հետեւում է ավելի քանի 1, 5 մլն մարդ, տեղեկացրել է, որ Հայաստանում է՝ Ֆրանսիայի մի շարք տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչների հետ:

«9 ամիս է՝ Արցախի 120 հազար հայերը, որոնցից 30 հազարը երեխաներ են, կտրված են արտաքին աշխարհից, սովի են մատնված եւ զրկված են ամեն ինչից: Այս մարդասիրական աղետին դեմ դուրս գալով՝ մենք հրատապ օգնություն ենք հասցնում այնտեղ: Ամեն րոպեն կարեւոր է»,- գրել է Փարիզի քաղաքապետը, որի գլխավորությամբ ֆրանսիական պատվիրակությունը 10 հումանիտար բեռնատարներով ուղեւորվել է Հակարիի կամրջի մոտ:

Հիմա եթերում