Հենրիկ Մանուկյանը՝ Եվրոպայի չեմպիոն

26 Հոկտեմբերի 2026, 22:20

Սպորտ

Կրասնոդարի երկրամասը ներկայացնող հայազգի մարզիկ Հենրիկ Մանուկյանը ոսկե մեդալ է նվաճել Փարիզում անցկացված մուայթայի Եվրոպայի 2026 թվականի առաջնությունում։

Մանուկյանը չեմպիոնի տիտղոսը նվաճել է մինչև 48 կգ քաշային կարգում՝ գերազանցելով մրցակիցներին և արժանանալով Եվրոպայի չեմպիոնի կոչմանը։

Առաջնությունն աչքի է ընկել մասնակիցների բարձր մրցակցությամբ․ երեք ռինգերում և տատամիների վրա մեդալների համար պայքարել է 44 երկրի 594 մարզիկ։