Ասե՞լ եք ժողովրդին խաղաղության դիմաց Սահմանադրության փոփոխության պահանջի մասին․ Ղազինյանը՝ Միրզոյանին

28 Հոկտեմբերի 2026, 20:20

Քաղաքականություն

Անկախ նրանից, թե իշխանությունները ինչ անուն կդնեն դրան՝ «նախապայման», «պահանջ», թե «մտահոգություն», եթե դրա պատճառով խաղաղության պայմանագիր չի կնքվում, այն փաստացի մնում է որպես ուլտիմատում։ Այս մասին կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարել է «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Դավիթ Ղազինյանն՝ անդրադառնալով Ադրբեջանի հետ բանակցային գործընթացին։

Դիմելով ԱԳՄԱ նախարար Արարատ Միրզոյանին՝ Ղազինյանը հարցրել է, թե արդյոք ընտրություններից առաջ իշխանությունները հստակ տեղեկացրե՞լ են ժողովրդին, որ խաղաղության պայմանագրի ստորագրման դիմաց կարող է պահանջվել Սահմանադրության փոփոխություն։

Արձագանքելով պատգամավորին՝ Միրզոյանը նշել է․ «Ադրբեջանի կողմից Սահմանադրությունը փոխելու պահանջը բանակցությունների պաշտոնական օրակարգում ուղղակիորեն չկա, սակայն հարևան երկիրն իր մտահոգություններն ու դիրքորոշումն այդ հարցի շուրջ բարձրաձայնում է տարբեր հարթակներում»։

Հիմա եթերում