Պոլինա Աղաջանյանը՝ Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիր
28 Հոկտեմբերի 2026, 23:13
Թուրքիայի Տրապիզոն քաղաքում ավարտվել է 13–14 տարեկան պատանիների և աղջիկների բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունը։
Մրցաշարում հաջող ելույթ է ունեցել Ռուսաստանի ներկայացուցիչ՝ հայազգի Պոլինա Աղաջանյանը, մինչև 50 կգ քաշային կարգում նվաճելով ոսկե մեդալ և հռչակվելով Եվրոպայի չեմպիոն։
Մեդալակիր է դարձել նաև Արթուր Ասատրյանը, որը մինչև 75 կգ քաշային կարգում արժանացել է բրոնզե մեդալի։