Սկանդալ «Nvidia»-ում․ ընկերության ղեկավարի դեմ հայց է ներկայացվել ենթադրյալ լրտեսուհու հետ կապի պատճառով

10 Նոյեմբերի 2026, 18:40

Բոլոր

«Nvidia» ընկերության և դրա գլխավոր գործադիր տնօրեն Ջենսեն Հուանգի դեմ Կալիֆոռնիայի դատարան է ներկայացվել կոլեկտիվ հայց։ Ընկերության բաժնետերերը ղեկավարությանը մեղադրում են կարևոր տեղեկությունները թաքցնելու և ներդրողներին մոլորեցնելու մեջ՝ կապված ընկերության ղեկավարի անձնական հարաբերությունների հետ։

Դատական գործընթացի առիթը Ջենսեն Հուանգի և սինգապուրյան «Megaspeed» ընկերության նախկին ղեկավար Ալիսա Հուանգի ենթադրյալ սիրային կապն է։ Վերջինիս անունը կապվում է չինական հետախուզության հետ։

Հայցվորների կարծիքով՝ այդ հարաբերությունների մասին տեղեկությունների թաքցնելը ազգային անվտանգության ռիսկեր է ստեղծել և վնաս հասցրել ընկերության բիզնեսին։ Այդ պատճառով ներդրողները պահանջում են ֆինանսական փոխհատուցում։ «Nvidia»-ում արդեն սկսվել է ներքին հետաքննություն։

Սկանդալի ֆոնին ֆինանսական ոլորտի խոշորագույն կառույցներից մեկը՝ «Bank of America»-ն, «Nvidia»-ի բաժնետոմսերը հանել է առավել գրավիչ ներդրումային ակտիվների իր ցանկից («US 1»)։