Հայաստանը շատ բան կկորցնի, եթե որոշի դուրս գալ ՀԱՊԿ-ից. Մատվիենկո

12 Նոյեմբերի 2026, 12:45

Քաղաքականություն

Երևանը շատ բան կկորցնի, եթե որոշի դուրս գալ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից (ՀԱՊԿ)։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՌԴ Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն։

«Դա Հայաստանի իրավունքն է՝ պահպանել ՀԱՊԿ-ին իր անդամակցությունը, թե ոչ։ Կարծում եմ՝ հակառակ որոշման դեպքում Հայաստանը շատ բան կկորցնի»,- ընդգծել է նա։