Ադրբեջանը կիրառել է ՀԱՆ-17 նռնականետ Արցախում․ հայկական կողմն ունի 1 վիրավոր

03 Սեպտեմբերի 2023, 15:52

Քաղաքականություն

Սեպտեմբերի 3- ին, ժամը 14:20-ի սահմաններում ադրբեջանական զինուժը Ճանկաթաղի ուղղությամբ խախտել է հրադադարը` կիրառելով հրաձգային զենք և ՀԱՆ-17 նռնականետ։ Ադրբեջանական զինուժը թիրախավորել է ջրատար մեքենան։

Հրադադարի խախտման հետևանքով հայկական կողմն ունի մեկ վիրավոր։ Նրա կյանքին վտանգ չի սպառնում։

ԱՀ ՊՆ մամուլի ծառայության հաղորդմամբ՝ ժամը 15։30-ի դրությամբ իրավիճակը շփման գծում հարաբերականորեն կայուն է։


Հիմա եթերում