Խնդրի խաղաղ լուծմանն ուղղված բոլոր քայլերը ներառված են եռակողմ հայտարարության մեջ. Զախարովա

19 Սեպտեմբերի 2023, 15:01

Քաղաքականություն

Ռուսական կողմը կոչ է անում դադարեցնել կրակը և կարգավորել իրավիճակը Ղարաբաղում: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

«Խնդրի խաղաղ լուծմանն ուղղված բոլոր քայլերը ներառված են Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների եռակողմ հայտարարության մեջ», — ասել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը։

Զախարովան նշել է նաև, որ Ռուսաստանը ելնում է նրանից, որ խաղաղապահների անվտանգությունը ապահովելու են բոլոր կողմերը:

Հիմա եթերում