ՌԴ զինծառայողներն Արցախի խաղաղ բնակչության համար մարդասիրական բեռ են տեղափոխել
23 Սեպտեմբերի 2023, 11:15
Ռուսական խաղաղապահ զորախմբի զինծառայողներն ապահովել են Արցախի խաղաղ բնակչության համար մարդասիրական բեռի տեղափոխումը։
ՌԴ ՊՆ-ն հայտնում է, որ ընդհանուր առմամբ առաքվել է ավելի քան 50 տոննա բեռ՝ սննդի չափաբաժիններ, հիգիենայի հավաքածուներ և առաջին անհրաժեշտության իրեր։
ՌԲԿ-ի գտնվելու վայրում շարունակում են գտնվել 826 խաղաղ բնակիչներ, այդ թվում՝ 440 երեխաներ, որոնք ներկայումս հնարավորություն չունեն վերադառնալ իրենց տները, նրանց ցուցաբերվում է անհրաժեշտ օգնություն: