Գիշերային և եղանակային վատ պայմանները անհնար են դարձնում պայթյունից տուժածների տեղափոխումը Հայաստան․ Առողջապահության նախարարություն

26 Սեպտեմբերի 2023, 00:05

Քաղաքականություն

ՀՀ առողջապահության նախարարությունը հայտարարել է, որ Ստեփանակերտում պայթյունից տուժած ծանր վիրավորներին Հայաստան տեղափոխել այս պահին չեն կարող։

«Ձեռնարկվում են բոլոր հնարավոր միջոցները օդային և ցամաքային ճանապարհով տուժածների տեղափոխումն ապահովելու համար։ Ցավոք, գիշերային և եղանակային վատ պայմանները անհնար են դարձնում այս պահին տեղափոխումը։

Հայաստանի մասնագետները այրվածքաբաններն ու ռեանիմատոլոգները մշտական կապի մեջ են Ստեփանակերտի գործընկերների հետ և խորհրդատվական աջակցություն են ցուցաբերում տուժածների բուժօգնության կազմակերպման հարցում: Ակտիվ աշխատանքներ են տարվում ուղղաթիռով տուժածների տեղափոխումը  Հայաստան կազմակերպելու նպատակով»,-հաղորդում են Առողջապահության նախարարությունից։