Արցախում պայթյունից տուժած քաղաքացիներին տեղափոխող 1-ին ուղղաթիռը վայրէջք է կատարել Սիսիանում

26 Սեպտեմբերի 2023, 11:51

Քաղաքականություն

Լեռնային Ղարաբաղում պայթյունի հետևանքով տուժածներին տեղափոխող առաջին ուղղաթիռը իջել է Սիսիան: Այս մասին հայտնում է Առողջապահության նախարարությունը:

Այնտեղից նրանք կտեղափոխվեն մայրաքաղաքի բժշկական կենտրոններ:

Հիշեցնենք, որ երեկ՝ սեպտեմբերի 25-ին, Ստեփանակերտ-Ասկերան ավտոճանապարհի հարակից տարածքում` բենզինի պահեստում, ուժեղ պայթյուն էր տեղի ունեցել։