Լավրովն ու Բայրամովը քննարկել են Արցախում ստեղծված իրավիճակը

27 Սեպտեմբերի 2023, 21:14

Քաղաքականություն

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Արցախում տիրող իրավիճակը, այդ մասին հայտնում է ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունը։

«Քննարկվել է Ղարաբաղում տիրող իրավիճակը, այդ թվում՝ մարդասիրական օգնության տրամադրման, տեղի հայ բնակչության իրավունքների և անվտանգության ապահովմանը վերաբերող հարցեր։

Քննարկվել են նաև 2020-2022 թվականների եռակողմ պայմանավորվածությունների իրականացմանն ուղղված քայլերը՝ վերաբերող Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագրի մշակմանը, հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատմանը, տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակմանը»,- նշված է ՌԴ ԱԳՆ հաղորդագրությունում։