Ղարաբաղում խաղաղապահների գտնվելու ժամկետը կորոշվի Բաքվի հետ. Զախարովա

04 Հոկտեմբերի 2023, 15:48

Քաղաքականություն

Ղարաբաղում ռուս խաղաղապահների գտնվելու ժամկետը կորոշվի Բաքվի հետ շփման ժամանակ: Ճեպազրույցի ժամանակ այս մասին ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Տարածաշրջանում ռուս խաղաղապահների տեղակայման ժամկետները և այլ հարցեր կորոշվեն մեր գործընկերների հետ համատեղ, ինչպես այդ մասին ասել ենք։ Եթե դուք խոսում եք Ղարաբաղի տարածքի մասին, ապա ադրբեջանական կողմի հետ համատեղ՝ հաշվի առնելով գետնի վրա իրավիճակը»,- ասել է Զախարովան։

Հիմա եթերում