Ռուսաստանը մտադիր է վերլուծել Արցախում ՄԱԿ-ի մեկօրյա առաքելության արդյունքները

06 Հոկտեմբերի 2023, 14:50

Քաղաքականություն

ՄԱԿ-ի մեկօրյա առաքելությունը վերջին տասը տարում առաջին անգամ այցելել է Լեռնային Ղարաբաղ, Մոսկվան մտադիր է վերլուծել նրա աշխատանքի արդյունքները և սպասում է զեկույցի: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին ճեպազրույցի ժամանակ ասել է ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Վերշինինը։

«Որքան գիտենք, սա ՄԱԿ-ի մեկօրյա առաքելություն է, և մենք այժմ սպասում ենք զեկույցին։ Համենայն դեպս, ՄԱԿ-ի՝ նման առաքելությունը վերջին տասը տարվա ընթացքում առաջին անգամ է այցելում այս տարածք:

ՄԱԿ-ի մեկօրյա առաքելությունը, ըստ էության, արեց այն, ինչ հնարավոր էր այս իրավիճակում՝ բնակիչների հետ հարցազրույցներ, ուսումնասիրություն, թե որքանով է միջադեպը ազդել Արցախի ենթակառուցվածքների, առաջին հերթին քաղաքացիական օբյեկտների վրա»,- նշել է ռուս պաշտոնյան։

«Առայժմ այն, ինչ ստացվել է (առաքելության զեկույցից), ցույց է տալիս, որ լուրջ վնասներ չկան, որ կրոնական շենքերը չեն վնասվել և այլն»:

Վերշինինի խոսքով՝ «ՄԱԿ-ի պաշտոնյաները ուշադրություն են դարձրել այն արագությանը, որով բնակչությունը լքում է Լեռնային Ղարաբաղը»։

«Նկատի ունեմ հայ բնակչությանը։ Բայց այստեղ պետք է ուշադիր կշռադատել ու նորից նայել»,- պարզաբանել է նա։

Հիմա եթերում