Հայ ռեժիսորների նախագծերը ռուսական կինովարձույթի առաջատարների հնգյակում են

19 Հոկտեմբերի 2023, 20:40

Մշակույթ

Ռեժիսոր Գարիկ Պետրոսյանի և պրոդյուսերներ Սարիկ և Ղևոնդ Անդրեասյանների «Вася не в себе» կատակերգությունը և ռեժիսոր Կարեն Զախարովի «Баба Яга спасает мир» ֆիլմը հայտնվել են ռուսական կինովարձույթի առաջատարների հնգյակում:

inometro.ru-ի փոխանցմամբ՝ 4-րդ տեղը գրաված «Вася не в себе» ֆիլմը մեկնարկի ժամանակ վաստակել է 45,5 մլն ռուբլի:

«Մենք շատ գոհ ենք արդյունքներից: Շնորհակալ ենք բոլոր կինոթատրոններին և մեր գործընկեր-դիստրիբյուտորին՝ «Атмосфера кино»-ին, պրոֆեսիոնալ աշխատանքի համար: Այժմ մենք գնում ենք 100+ միլիոն ռուբլու հետևից», — պատմել է Ղևոնդ Անդրեասյանը։

«Баба Яга спасает мир» ֆիլմի վճարները երրորդ շաբաթն անընդմեջ աճում են: Այս նախագիծը 5-րդ տեղում է: Անցած հանգստյան օրերին ֆիլմը վաստակել է 16,8 մլն ռուբլի։ Ծրագրի ընդհանուր դրամարկղը հասել է 549 միլիոնի։