Ավանդույթներ և բացահայտումներ. Արամայիս Քամալովի ղեկավարած կլինիկան 10 տարեկան է

19 Հոկտեմբերի 2023, 18:25

Հայեր

Ռուսաստանի Հանրային հեռուստատեսությունը (ОТР) ռեպորտաժ է պատրաստել Մոսկվայի պետական համալսարանի համալսարանական կլինիկայի հոբելյանի կապակցությամբ, որը ղեկավարում է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս, պրոֆեսոր, Բժշկական գիտությունների դոկտոր Արամայիս Քամալովը:

Մոսկվայի պետական համալսարանի համալսարանական կլինիկան բացվել է 2013 թվականի հոկտեմբերի 18-ին:

Առաջատար բուժհաստատությունն աշխատում է նորագույն տեխնոլոգիաներով և հետազոտություններ է իրականացնում բժշկության բազմաթիվ ոլորտներում:

«Մենք հիմնվում ենք երեք սյուների վրա՝ գիտություն, կրթություն և բժշկություն։ Իհարկե, բացի գիտական հետազոտություններից, մենք ակտիվորեն զբաղվում ենք նաև կրթական գործունեությամբ», — ասել է Արամայիս Քամալովը։