Բոլորը Վերնագիր Պարզ ճշմարտություններ Մեծ ռեպորտաժ Հարազատս հյուսիսից Հայ գրականություն. audiobook Իրական Թուրքիա Թռիչք իմ տան վրայով Էթնիկ կոդ Բացահայտելով Շուշին Բարի հայկական երեկո Արցախյան բռնագաղթ ԱՐՑԱԽ․ ՀԱՅԱՍՏԱՆ․ ՆՈՐ ԱՇԽԱՐՀԱԿԱՐԳ | 2024. ի՞նչ է լինելու | Newsroom Alter Ego Alpha Economics 7 դիմանկար հայ ժողովրդի պատմությունից 5 դիմանկար հայ ժողովրդի պատմությունից

Մայրս, տնից դուրս գալիս, նամակ թողեց՝ «խնդրում եմ`մի՛ ավիրեք»| Արցախյան բռնագաղթ. վկայություններ #9

19 Հոկտեմբերի 2023, 22:00

Սեպտեմբերի 19-ին, Արցախի սովորական մի բլոկադային կեսօր, երբ երեխաները դպրոցում էին, իսկ նրանց ծնողները աշխատանքի, թշնամին հարվածեց:

«Միանգամից իջանք մեր տան ներքևի հարկ, քանի որ նկուղ չունենք: Իմիտացիա ստեղծեցինք, թե ապահով է»,- Alpha News-ին պատմում է Արցախի հանրային հեռուստատեսության լրագրող Իրինա Հայրապետյանը:

Իրինան պատմում է՝ կապ չկար, մինչև ժամը 17:00-ը չեն կարողացել անգամ հարևանի ավելի ապահով թվացող նկուղ տեղափոխվել: Այդ ընթացքում Ստեփանակերտը 24 ժամ ռմբակոծվել է:

Ի վերջո, հաջողվել է գնալ հարևանի նկուղ, որտեղ էլ գիշերել են: Դժբախտաբար, նկուղում գտնվող բազմաթիվ ընտանիքներից մեկի որդին եղել է դիրքերում, ում հետ այդ օրը չի հաջողել կապ հաստատել:

«Ժամը մեկ Տելեգրամ էինք մտնում, մի քանի րոպե տեղեկանում, թե ինչ է կատարվում Արցախում ու անմիջապես անջատում հեռախոսը, որպեսզի մարտկոցը չլիցքաթափվի»,- հիշում է Իրինան:

Նրա հայրը բենզինի հերթում 4012-րդ համարն էր: Իրինայի Հայաստան գալու ճանապարհը 32 ժամ է տևել:

«Երազում էինք շատ մեծ, հեքիաթային տուն ունենալ, ու հայրս մեզ համար կառուցեց այդ տունը: Այն 3 հարկանի էր, մեծ բակով: Մայրս, տնից դուրս գալիս, նամակ գրեց՝ «խնդրում եմ հարգանքով մոտենալ: Դուք էլ ապրեք, բայց մի՛ ավիրեք այն»: