Տարածաշրջանի երկրները «ունակ են ինքնուրույն լուծել իրենց խնդիրները». Ֆիդան

23 Հոկտեմբերի 2023, 21:05

Քաղաքականություն

Թուրքիայի ԱԳ նախարարը հայտարարել է, որ տարածաշրջանում կայունության ապահովումը հնարավոր է Երևանի ու Բաքվի միջև խաղաղության պայմանագրի կնքմամբ: Հաքան Ֆիդանը նշել է, որ Թուրքիան հանդես է գալիս տարածաշրջանում խնդիրները երկխոսության միջոցով լուծելու օգտին։

«Թուրքիան տարածաշրջանում խնդիրները երկխոսության միջոցով լուծելու կողմնակիցն է՝ այնտեղ կայուն խաղաղություն ապահովելու համար»,- ասել է Ֆիդանը՝ շեշտելով «3+3» հարթակի կարևորությունը՝ ցույց տալու միջազգային հանրությանը, որ տարածաշրջանի երկրները «ունակ են ինքնուրույն լուծել իրենց խնդիրները»:

Հիմա եթերում