ՌԴ մարդասիրական առաքելությունը Հայաստանի դպրոցներին 53 հազար գիրք է նվիրել

11 Նոյեմբերի 2023, 16:55

Կրթություն

Ռուսաստանի մարդասիրական առաքելությունը Հայաստանի դպրոցներին ավելի քան 53 հազար գիրք է նվիրել։ Այս մասին հայտնում է Երևանում Ռուսական տան ֆեյսբուքյան էջը։

«ՌԴ ԱԺ նախագահ Վ. Ի. Մատվիենկոյի հանձնարարականով՝ հայկական դպրոցների համար ռուսերեն ուսուցմամբ ուսումնական գրականության խոշոր խմբաքանակ է գնվել և ուղարկվել Հայաստան։ Նոր ժամանակակից դասագրքեր և ուսումնական ձեռնարկներ, այդ թվում՝ ռուսաց լեզվի, գրականության, մաթեմատիկայի, հանրահաշվի, երկրաչափության, քիմիայի, ֆիզիկայի, աշխարհագրության, կենսաբանության, պատմության, շրջակա աշխարհի վերաբերյալ, արդեն երկուշաբթի կառաքվեն դպրոցներ»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Հիմա եթերում