Լարի Գագոսյանը՝ Observer-ի 2023 թ-ի Business of Art Power ցանկում

17 Նոյեմբերի 2023, 19:45

Հայեր

style.news.am-ի փոխանցմամբ՝ Լարի Գագոսյանը հայտնվել է Observer-ի՝ 2023 թ-ի Business of Art Power ցուցակում:

Գագոսյանը կայսրություն է կառուցել։ Այս տարի The New Yorker-ը երկար հոդված էր նվիրել նրան՝ ներկայացնելով, թե ինչպես է հայտնի դիլերը ձևավորել արվեստի աշխարհը:

Նրա ընկերության եկամուտները գնահատվում են տարեկան 1 միլիարդ դոլար, նա ունի 300 աշխատակից աշխարհի 7 երկրների 19 պատկերասրահներում: Նա ներկայացնում է մեր ժամանակի մեծագույն արվեստագետներից շատերին: Նրա պատկերասրահները թանգարանային որակի ցուցահանդեսներ են կազմակերպում։ Նյու Յորքում նրա վերջին՝ Frieze տաղավարը, որտեղ ներկայացված էին Նան Գոլդինի աշխատանքները, հուզիչ էր և ցույց էր տալիս, թե որքան համընթաց է նա քայլում ժամանակի հետ: Եթե ​​Լարին փռշտա, արվեստի շուկան գրիպով կվարակվի։

Հիմա եթերում