Հայաստանը ՀԱՊԿ դաշնակիցներին խնդրել է օրակարգից հանել երկրին օգնության մասին փաստաթուղթը

20 Նոյեմբերի 2023, 14:35

Քաղաքականություն

Հայաստանը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության իր գործընկերներին խնդրել է օրակարգից հանել երկրին օգնության մասին փաստաթուղթը, այս մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը։

«Հավաքական անվտանգության խորհրդի հանձնարարականն էր՝ վերջնականապես վերջնական տեսքի բերել Հայաստանին օգնություն ցուցաբերելու մասին որոշումը: Հայկական կողմը, թեև մնացած բոլոր դաշնակիցները սատարեցին այս որոշմանը, սակայն որևէ հետաքրքրություն չհայտնեց այս փաստաթղթի նկատմամբ և, ավելին, մեր աշխատանքի վերջնական մասում խնդրեցին այն ընդհանրապես հանել օրակարգից», — ասել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը։

Հիշեցնենք՝ 2022 թվականի նոյեմբերին Երևանում կայացած ՀԱՊԿ գագաթնաժողովում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրաժարվել էր ստորագրել Հայաստանին օգնություն ցուցաբերելու համատեղ միջոցառումների մասին Հավաքական անվտանգության խորհրդի որոշման նախագիծը։

Հիմա եթերում