Մայիսի 22-ը Արկադի Տեր-Թադևոսյանի՝ «Կոմանդոսի» ծննդյան օրն է
22 Մայիսի 2023, 17:54
«Կոմանդոս»՝ հայ ռազմական գործիչ, գեներալ մայոր, Հայաստանի և Արցախի Ազգային հերոս, Թբիլիսիում ծնված, անասնապահությամբ և կաթ վաճառելով ապրուստի միջոց հայթայթող Արակադին իր ապագան որոշեց կապել բանակի ու զինված ուժերի հետ:
Գերմանիա, Լենինգրադ, Բելառուս՝ կյանքի երիտասարդ տարիներից 15-ը նա նվիրեց այստեղ ռազմական բարձր որակավորում ստանալու համար:
1988-ին Արկատի Տեր-Թադևոսյանը հաստատվեց հայրենիքում ու լծվեց Արցախի ազատագրման գործին: Արկադի Տեր-Թադևոսյանին «Կոմանդոս» էր կնքել գնդապետ Արա Մուրադյանը, որի հետ նրանք ծանոթացել էին 1991 թվականին Արցախում։
1991 թվականին «Կոմանդոսը» նշանակվեց Արցախի Պաշտպանության պետական կոմիտեի արտազինվորական պատրաստության բաժնի պետ։
1991 թվականի հոկտեմբերի 30-ին Արցախի ինքնապաշտպանական ուժերը նրա հրամանատարությամբ թշնամուց ազատագրեցին Տող գյուղը:
1992-ի մայիսի 8-ին իրականացվեց ռազմարվեստի մեջ գլուխգործոց համարվող գործությունը՝ «Հարսանիքը լեռներում» օպերացիան:
Շուշին, որտեղից օր ու գիշեր կրակ էր տեղում Ստեփանակերտի ուղղությամբ, ազատագրվեց: 2020-ի նոյեմբերի 8-ին նույն Շուշիի հանձնման լուրը լսելուց հետո «Կոմանդոսի» առողջական վիճակը կտրուկ վատացավ:
2021 մարտի 31-ին վերակենդանացման բաժանմունքում մի քանի օր անցկացնելուց հետո «Կոմանդոսը» մահացավ 81 տարեկանում:
«Արցախյան առաջին պատերազմի ժամանակ մենք ադրբեջանցիներին սովորեցրինք վազել, երկրորդի ժամանակ կսովորեցնենք նաև լողալ»,- «Կոմանդոսի» խոսքերն են:
Թեպետ «հրամանատարն» այլևս մեզ հետ չէ, բայց նրա այս գաղափարը կյանքի կոչելու համար դեռ կընձեռվի հնարավորություն, Շուշին էլ նորից կլինի հայկական: