Տիգրան Առաքելյանը տարվա 30 լավագույն մասնագետներից մեկը՝ ըստ Musical America Worldwide ամսագրի
16 Դեկտեմբերի 2023, 13:25
Musical America Worldwide-ը դասական երաժշտության ամենահին ամսագիրն է ԱՄՆ-ում։
Այս տարվա երաժշտական ամսագրի լավագույն 30 մասնագետների ցանկում հայտնվել են ձեռնարկատերեր, աշխատասեր և ստեղծագործ գործիչներ, որոնք ներկայացնում են արվեստի կարևորագույն արժեքը մեր կյանքում: Այս ցուցակում է հայտնվել նաև դիրիժոր, փոդքասթի հաղորդավար և ռադիոհաղորդավար Տիգրան Առաքելյանը:
«Տիգրան Առաքելյանի համար դժվար է պատմել՝ զսպելով զգացմունքները, այն ամենի մասին, ինչին նա հասել է իր 36 տարիների ընթացքում: «Ես բախտավոր եմ»,- պնդում է նա։ Կամ նա ավելի շուտ կասի, որ դա իր մենթորների վաստակն էր՝ նրա առաջին երաժշտության ուսուցչի Հայաստանում կամ Սիեթլի սիմֆոնիկ նվագախմբի նախկին երաժշտական ղեկավարի՝ Լյուդովիկոս Մորլոնի, և նրա ծնողների, որոնք խրախուսում էին նրա «խենթ գաղափարները»: Ինչ-որ մեկի համար, գուցե խենթ: Բայց ոչ շատերը կարող են պատկերացնել դասական երաժշտություն Սիեթլի տարածքում՝ առանց Առաքելյանի:
425 Business ամսագրի 40 Under 40 ազդեցիկ մարդկանց ցուցակում ընդգրկվող Առաքելյանը ղեկավարել է բազմաթիվ տարածաշրջանային նվագախմբեր Վաշինգտոնում և Կալիֆորնիայում: Նա Federal Way Youth Symphony-ի հետ երեք անգամ մեկնել է հյուրախաղերի Հարավային Կորեա 2014, 2017 և 2019 թվականներին:
Նա հայտնի է նախագծերի համար անսովոր վայրեր գտնվելով՝ սկսած բարերից և սրճարաններից՝ մինչև անօթևանների ապաստարաններ: Նա իր պոդքասթում հարցազրույց է արել մի շարք հայտնի մարդկանց հետ, այդ թվում՝ Ջորջ Ուոքերի, Վիջայ Այերի, Էվելինը Գլենիի, Ջոան Ֆալետայի, Շերոն Իսբիի և Քրիստոֆեր Թեոֆանիդիսի», — գրել է Musical America Worldwide-ը: