Արևմուտքի համար լրիվ միևնույնն է հայ ժողովրդի ճակատագիրը. Զախարովա

27 Դեկտեմբերի 2023, 13:21

Քաղաքականություն

Արևմուտքի համար միևնույնն է հայ ժողովրդի և Հայաստանի բնակչության ճակատագիրը։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Մենք տեսնում ենք, որ արտաքին ուժերը Երևանն ավելի վտանգավոր աշխարհաքաղաքական խաղերի մեջ ներքաշելու փորձեր են անում։ Մենք նաև տեսնում ենք, որ Արևմուտքի համար հայ ժողովրդի և Հայաստանի բնակչության ճակատագիրը բացարձակ միևնույնն է։ Նրանք հայերի զգացմունքները, պատմական հիշողությունը, ցավն ու տառապանքն օգտագործում են բացառապես իրենց հետաքրքրությունների համար»,– նշել է Մարիա Զախարովան։